Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մենք իրավունք չունեինք… կար ժնևյան կոնվենցիա

Մենք իրավունք չունեինք…  կար ժնևյան կոնվենցիա
26.08.2023 | 14:08

Մի՛ տեղադրեք ալիևյան վերականգնած այդ գյուղերի նկարները:

Մանավանդ Հայաստանի ղեկավարությանը մեղադրող գրառումներով:

Նույնիսկ, եթե Հայաստանի բյուջեն, եռակի անգամ գերազանցեր Ադրբեջանի բյուջեն, միևնույն է Հայաստանը չէր կարող ո՛չ գյուղեր վերակառուցել և ո՛չ էլ վերաբնակեցնել:

Պարզապես իրավունք չուներ:

Կա Ժնևի կոնվենցիա:

Եվ այդ կոնվենցիան հստակ հռչակում է՝

«…գրավյալ տարածքները բնակեցնելը և այդ տարածքներում կապիտալ շինարարություն կատարելը համարվում է պատերազմական հանցագործություն»:

Հասկանալի՞ է:

Կարող եք մեղադրել, թե ինչու էին ձեզ խաբում ու թե ինչ նպատակով էին պրոպագանդում՝ «... ազատագրված տարածքներ»:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3346

Մեկնաբանություններ